Լոռի

Հայաստանի հյուսիսային սահմանին կից Լոռու մարզը 11 մարզերից տարածքով ամենամեծն է: Իր գեղատեսիլ լեռներով, կտրուկ կիրճերով եւ Փամբակ, Ձորագետ ու Դեբեդ գետերի հովիօտներով՝ Լոռին հիասքանչ տեղանք է: Այստեղ են գտնվում բազում հնադարյան եկեղեցիներ ու հուշարձաններ:

Մեզ մոտ հյուրընկալվելու դեպքում խորհուրդ ենք տալիս ձեզ նաեւ այցելել Հաղպատի եւ Քոբայրի վանքերը, Դսեղ գեղեցիկ գյուղը՝ հայ մեծանուն բանաստեղծ, գրող Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանով, Օձունի եկեղեցին ու հուշակոթողը, ինչպես նաեւ Սանահինի եկեղեցական համալիրը:


Հաղպատ

Կիրճի վրա վեր խոյացող Հաղպատի վանքը Հայաստանի ամենագեղեցիկ վանքերից է, որն, ինչպես եւ Սանահինը, հիմնադրվել է Խոսրովանուշ թագուհու կողմից մոտ 976 թվականին: Միջնադարում Հաղպատը եղել է խոշոր կրթական կենտրոն:

Համալիրը (10-13-րդ դարեր) բաղկացած է հրաշակերտ եկեղեցիներից (Սբ. Նշան, Սբ. Գրիգոր), մատուռներից եւ դամբարաններից, զանգակատնից, գրադարանից եւ այլն:

Սբ. Նշան եկեղեցին, որի կառուցումն ավարտել են Սմբատ Բագրատունին եւ եղբայրը՝ Գուրգենը, Կյուրիկյանների համար ծառայել է որպես կրոնական կենտրոն:




Սանահին

Միջնադարյան գիտական ու կրթական մեկ այլ կարեւոր կենտրոն է Սանահինի գեղեցկազարդ վանական համալիրը: Այն հիմնադրվել է 966 թվականին Աշոտ III Բագրատունի թագավորի կնոջ՝ Խոսրովանուշի կողմից՝ նախապես գոյություն ունեցող 10-րդ դարի Սբ. Աստվածածին եկեղեցու կողքին նոր Ամենափրկիչ եկեղեցու կառուցմամբ:

Սանահինը Սովետական շրջանի Մոսկվայում բնակվող ամենահաջողակ հայերից մեկի՝ Գերագույն Խորհրդի նախագահ Անաստաս Միկոյանի (1895-1978) ծննդավայրն է: Նրա եղբայրը՝ Արտյոմը հանրահայտ ավիաինժեներ էր, ՄԻԳ ռազմական օդանավերի նախագծողներից մեկը:




Օձուն

Հսկա սարահարթի վրա, գյուղի հիմնական ճանապարհից 100 մետր հեռավորության վրա գտնվում է Օձունը՝ 7-րդ դարասկզբի իր հայտի եկեղեցիով: Այն կառուցվել է Օձունի Հովնան Կաթողիկոսի կողմից:

Եկեղեցու կողքին գտնվում է եզակի մի հուշակոթող՝ իր երկու ուղղաձիգ խոյակներով եւ ավետարանական թեմաների պատկերներով:

Օձունը հայտնի է նաեւ իր ավիրված 7-րդ դարի Ծիրանավոր բազիլիկով եւ գեղեցիկ խաչքարերով: Մեկ այլ հայտի վանք՝ Հորոմայրը գտնվում է քիչ հեռու, կիրքի վրա, մասամբ նաեւ կիրճում:



Քոբայր

Հայաստանի գեղեցկագույն տեսարժան վայրերից է Քոբայրի վանքը: Դա հնադարյան սրբավայր է կիրճի վերեւում, որտեղ ջուրը հոսում է ասես քարերի միջից, ծառերն ու խաղողի վազերն ասես սերտաճում են վանքի փորագրված պատերից:

Մասամբ կիրճն ընկած Կաթողիկե եկեղեցին կառուցվել է 1171 թվականին Կյուրիկյան երկու արքայադստրերի կողմից, սակայն շուտով դարձել է վրացական ուղղափառ Զաքարյան ընկանիքի սեփականությունը:

Համալիրի կետրոնում գտնվող զանգակատուն կառուցվել է Մխարգրելի եւ կնոջ՝ Վանենու դամբարանների համար:




Դսեղ

Դեբեդ գետը կամրջով անցնելով՝ ճանապարհը տանում է դեպի Դսեղ: Այն մեծանուն հայ բանաստեղծ, գրող Հովհաննես Թումանյանի (1869-1923) ծննդավայրն է, եւ այնտեղ է գտնվում վերջինիս տուն-թանգարանը:

Գյուղում եւ շրջակայքում են գտնվում 654 թվականին Մամիկոնյանների կառուցած բազիլիկ եկեղեցին՝ ազգագրական թանգարանով, Բարձրաքաշի Սբ. Գրիգոր վանքը (12-13-րդ դարեր), ինչպես նաեւ Քառասուն Մանկոց վանքը (12-րդ դար) եւ «Սիրուն խաչ» կոչվող մի խաչքար:

Գյուղում գտնվող գերեզմանատան կան բազում այն խաչքարեր, հուշակոթող եւ 7-րդ դարի մի փոքր բազիլիկ եկեղեցու ավերակները:


  Copyright © 2006 LORI RESORT. All rights reserved. Site developed by Graphic Productions LLC.